Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը բացի ՀՀ քաղաքացիություն ստանալուց, նաև ՀՀ զինված ուժերում հաշվառման է կանգնել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը` հղում կատարելով ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Նախարարությունից հայտնել են, որ եթե անձը ՀՀ քաղաքացիություն է ստանում, ապա ավտոմատ կերպով պետք է նաև հաշվառման կանգնի:
Մեզ հայտնել են, որ այսօր՝ օգոստոսի 27-ին Բիլզերյանը ներկայացրել է դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: