Թուրք զինվորականները ցանկանում են անհապաղ ռազմածովային բազա ստեղծել չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում՝ Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով Yeni Safak թերթին:
Նշվում է, որ Թուրքիան քննարկում է Հյուսիսային Կիպրոսում Գեչիթքալե ավիաբազայի վերականգնման հնարավորությունը, որը նախկինում օգտագործում էր թուրքական ռազմական ավիացիան: