Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը հայտնել է Վանա լճի ափին գտնվող Խլաթ քաղաքում նախագահական պալատ կառուցելու որոշման մասին։
Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Hurriyet-ին՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Ալփարսլանը Մանազկերտի ճակատամարտին մեկնել է Խլաթից, որի համար է իմաստ տեսնում Խլաթում սելջուկյան ոճով մեծ վրան-պալատ կառուցել 1071 քմ տարածքով, որը խորհրդանշելու է 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի դեմ Ալփարսլանի հաղթանակը։