Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև Brexit-ի շրջանակներում համաձայնագրի կնքման վերջնաժամկետը կարող է տեղափոխվել հոկտեմբերից նոյեմբեր: Ինչպես փոխանցում են Bloomberg գործակալության անանուն աղբյուրները, երկու կողմերն էլ քիչ հավանական են համարում համաձայնությունների ձեռքբերումը ավելի վաղ նախանշված ժամկետներում:
ԵՄ-ի` հոկտեմբերի 18-ին նախանշված գագաթաժողովը համարվում էր որպես «deadline», որի ընթացքում կողմերը պետք է ներկայացնեին Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ արդեն պատրաստի համաձայնագիրը, որպեսզի կողմերը հասցնեին ստորագրել և վավերացնել այն մինչև Brexit-ի պաշտոնական ժամկետը` 2019թ. մարտի 29-ը:
Bloomberg գործակալությունը չի բացառում, որ կողմերը կոմպրոմիսին հասնելու դանդաղ ընթացքի ֆոնիին կարող են տեղափոխել վերջնական համաձայնագրի ներկայացումը մինչև դեկտեմբեր, նույնիսկ 2019թ. հունվար: Սակայն այս դեպքում կաճի հետագա բանակցություններից հրաժարվելու ռիսկը: