ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է աշխատանքից չազատել ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։
Աղբյուրի փոխանցմամբ` Թրամփի օգնականները կարողացել են վերջինիս համոզել հետաձգել Սեշնսի աշխատանքից հեռացումը, քանի որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական միջամտության» վերաբերյալ հետաքննությունը դեռ չի ավարտվել։
Հաղորդվում է, որ Սեշնսը աշխատանքից կազատվի կոնգրեսում միջանկյալ ընտրություններից հետո։ Դրանք կկայանան նոյեմբերին։