Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարող «հասկանալ» Թուրքիայի իրողությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը, երբ Մակրոնը կոչ է արել հրաժարվել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցություններից՝ դատապարտելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը, հաղորդում է Express-ը:
Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ իր թուրք գործընկերը «հակաեվրոպական քաղաքականություն» է վարում և նրա գործողությունները, ըստ Մակրոնի, հակասում են ԵՄ արժեքներին և սկզբունքներին: