ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որի համաձայն Հարավային Կորեային և Բրազիլիային զիջողություններ են ընձեռվում պողպատի արտահանման, իսկ Արգենտինային` պողպատի և ալյումինի արտահանման համար:
Այս մասին ասված Է ԱՄՆ-ի առևտրի նախարարության մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է երեկ` օգոստոսի 29-ին, հայտնում է «Արմենպրես»-ը: Հայտարարության մեջ ասված Է, որ ընկերությունները լրացուցիչ բաժնեմասերի համար կարող են դիմել, եթե շուկայում քանակի և որակի պատճառով ամերիկյան պողպատի պակաս զգացվի:
«Նախագահ Թրամփը վերստին ցույց տվեց իր աջակցությունն ամերիկացի աշխատավորներին և գործարարությանը՝ ազգային շահերը պաշտպանելով այն սպառնալիքից, որը ներկայացնում Է պողպատի և ալյումինի ներմուծումը»,- մամուլի տեղեկագրում մեջբերում Է արված առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի խոսքից:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Թրամփը մի շարք երկրներից պողպատի և ալյումինի համար իր կողմից մտցված մաքսատուրքերը փրկություն է համարում ամերիկյան պողպատաձուլական արդյունաբերության համար: