Եվրոպական Միությունը չի համարվի լիարժեք, քանի դեռ Արևմտյանն Բալկանները չեն անդամակցում Միությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին` ելույթ ունենալով Վիեննայում, որտեղ օգոստոսի 29-ից 31-ը պետք է անցկացվեն ԵՄ 28 անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպումները:
«ԵՄ-ի նախագիծը չի համարվի ավարտված, քանի դեռ Արևմտյան Բալկանները չեն դարձել եվրոպական ընտանիքի մաս: Այս մասին մեզ ասում են աշխարհագրությունը, տնտեսությունը, պատմությունը, նաև անվտանգությունը: Մեր շահերից է բխում դռները թողնել բաց», - նշել է Մոգերինին` հավելելով, որ ԵՄ խորհրդում ավստրիական նախագահությունն աջակցում է Բրյուսելի քաղաքականությունն Արևմտյան Բալկանների հարցում: