Մահացել է Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է երգչի կնոջ օգնականը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հեռացել է կյանքից 81 տարեկանում:
Խորհրդային և ռուսական էստրադայի լեգենդ Կոբզոնը շատ ընկերներ ու բարեկամներ ուներ նաև Հայաստանում: Վերջինս տարբեր առիթներով հպարտությամբ նշել է, որ Հայաստանն իր երկրորդ տունն է: