Ադրբեջանը դիմում է ուղղել Ինտերպոլ Արցախ այցելած միլիոնատեր Դեն Բիլզերյանին նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար։
Այդ մասին հայտնում է Նովոստի–Արմենիա-ն` հղում անելով հանրապետության գլխավոր դատախազությանը։
Բիլզերյանն օգոստոսի 27–ին Հայաստան է ժամանել քաղաքացիություն ստանալու համար։ Նույն օրը նա ստացել է հայկական անձնագիր և միանգամից հաշվառման է կանգնել հանրապետության զինված ուժերում։ Օգոստոսի 28–ին նա ուղղաթիռով մեկնել է Արցախ։
Ադրբեջանը 2013 թ.–ից այսպես կոչված «սև ցուցակում» է ներառում Արցախ այցելած անձանց։ Այդ ցուցակում ներառված են տարբեր երկրների պատգամավորներ , քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, նկարիչներ, արտիստներ։–0–