Ռուսաստանի և Թուրքիայի հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձինք աշնանը խորհրդակցություններ կանցկացնեն Թուրքիայի որոշ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարիա Զախարովան, հայտնում է թուրքական «Yenisafak»-ը:
Նրա խոսքով` նման քննարկումներ անցկացնելու համաձայնությունը ձեռք է բերվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ:
«Վիզաների հարցերի քննարկման ամենահարմար հարթակը հյուպատոսական փորձագետների երկկողմանի խորհրդատվությունն է: Նման խորհրդատվությունները նախատեսված են աշնանը», - ասել է Զախարովան: