Կալիֆոռնիայի Սենատի 1597-րդ բանաձևը, որով արգելվում է Թուրքիայի կառավարության հետ կապ ունեցող ընկերություններում ներդրումներ անել, ընդունվել է նահանգային սենատի կողմից 36-0 ձայների հարաբերակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
«Հայ դատի հանձնախումբը սերտ համագործակցել է Հայկական երիտասարդաց դաշնակցության և Հայկական ուսանողական ասոցացիաների, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնում աջակիցների հետ, որպեսզի օրինագիծն ընդունվի», - գրված է հայտարարության մեջ:
Նշենք, որ օրենքն արգելում է Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային համակարգի և Կալիֆոռնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ, ինչպես նաև նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում են դրա կողմից։