Ակնհայտ է, որ կա հստակ և ուղիղ քաղաքական պատվեր՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ այսօրվա տարածած հաղորդագրությանը, որտեղ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում շրջանառվում էր նաև ՀՀ երկրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունն, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Չեմ զարմանա, եթե այսօրվա Հայաստանում Քենեդու սպանությունը, Կապլանի կողմից Լենինի դեմ մահափորձը ու նմանատիպ աղմկահարույց դեպքեր ևս կապեն Սերժ Սարգսյանի անվան հետ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Նա համոզվածություն է հայտնել, որ գործի հետ կապված փաստաբանները կտան սպառիչ և համոզիչ պատասխաններ։
«Այսօրվա Հայաստանում այլևս ոչնչից պետք չէ զարմանալ», - եզրափակել է խոսքը նա։