Փոքերի եւ Instagram-ի արքա, Ignite ընկերության հիմնադիր Դեն Բիլզերյանը մեկնաբանել է Արցախ այցելության պատճառով Ինտերպոլի միջոցով իրեն միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը: News.am-ի փոխանցմամբ՝ Բիլզերյանը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»:
People ամսագրի հետ հարցազրույցում Բիլզերյանը Ադրբեջանի իշխանությունների որոշումը համարել է քաղաքականապես պատճառաբանված: Նա նշել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում հայտարարել: «Կարծում եմ՝ այն պատճառով, որ ես հանրային անձ եմ, եւ նրանք (ադրբեջանցիները) փորձում են ինձնով օրինակ ստեղծել»:
ԱՄՆ-ում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը կապ է հաստատել Ինտերպոլի հետ եւ կոչ արել մերժել Ադրբեջանի հայցը՝ որպես քաղաքականապես պատճառաբանված:
Ինքը՝ Բիլզերյանը նշել է, որ մտադիր է հակազդել մեղադրանքներին: Նա նշել է, որ շահագրգռված չէ Ադրբեջան այցելությամբ: