ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ երկրորդ նախագահին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ջերմորեն շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։