ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարիներ շարունակ պահպանել են լավ հարաբերությունները, որոնք չեն ենթարկվում Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության ազդեցությանը: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Դուք գիտեք, որ երկար տարիներ Պուտինն ու Քոչարյանը պահպանել են լավ հարաբերություններ, որոնք չեն ենթարկվում Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության ազդեցության», - ասել է Պեսկովը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ ղեկավարը Քոչարյանի հետ քննարկել է վերջինիս քրեական հետապնդման թեման, խոսնակը պատասխանել է. «Ո´չ»:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ երկրորդ նախագահին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ: