ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն պատճառով, որ Անկարան հրաժարվում է ազատել կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես հիասթափված եմ նրանից: Տանուլ տվածը դեռ հետ կբերեմ, տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է նա:
Նշվում է, որ Թրամփն ընդհանրապես չի ցանկացել մեկնաբանել թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ հայտարարելով, թե իր համար դա ցավոտ հարց է: