Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նախատեսվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Թեհրանում: Պեսոկվը հավելել է, որ գագաթաժողովի շրջանակներում սպասվում է նաև Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպում: Լրագրողների հարցին, թե ինչ թեմաներ են քննարկվելու Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպմանը, Պեսկովը նշել է` ”սովորական”:
Սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք գագաթաժողովը կլինի երրորդը Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով: Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներն անցկացրեցին առաջին եռակողմ հանդիպումն այս հարցով: Նրանք ընդունեցին համատեղ հայտարարություն` արտահայտելով վճռականություն սիրիական ճգնաժամի լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու վերաբերյալ: