Ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ ինքնաթիռի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ։ Ենթադրվում է, որ վթարված օդանավի հետևանքների վերացման ժամանակ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, գրում է գործակալությունը։
Ավելի ուշ հաղորդվել է, որ տուժածներից երեքը հոսպիտալացվել են, նրանցից երկուսը՝ երեխա։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, իրականացնող Մոսկվա-Սոչի չվերթը, Սոչիում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ Օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը տարհանվել են։ Utair-ն ու ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել։