Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է ՌԴ պաշտոնական այցով և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է TASS-ը:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մինչ հանդիպումը նշել եր, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով: Սպասվում էր, որ հանդիպման ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ հանդես կգան:
Պուտինն ու Ալիևը քննարկել են երկկողմ օրակարգի կարևոր հարցեր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 1-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: