Եվրոպական միությունը հայտարարել է, որ կշարունակի սատարել ՄԱԿ-ի՝ պաղեստինցի գաղթականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալության աշխատանքներին: Այս մասին ասված է կառույցի պաշտոնական հայտարարության մեջ, որ հրապարակվել է ԵՄ կայքում:
Միաժամանակ, ԵՄ-ն քննադատել է գործակալությանը ֆինանսական աջակցության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի՝ նախօրեին կայացրած որոշումը և հույս հայտնել, որ վերջինս կվերանայի այն:
"ԵՄ-ն կշարունակի օգնություն տրամադրել պաղեստինցիներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի՝ պաղեստինցի գաղթականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալությանը աջակցելու միջոցով: ԵՄ-ն միաժամանակ ջանքեր կգործադրի՝ երկու պետությունների ստեղծման հիմքի վրա խնդիրը կարգավորելու ուղղությամբ", - ասված է հայտարարության մեջ: