Սենատոր Ջոն Մաքքեյնը «հաղորդագրություն» է թողել ՌԴ նախագահ Վ. Պուտինին և ԱՄՆ նախագահ Դ. Թրամփին: Ուշադրություն դարձնելով սենատորի թաղման արարողության որոշ մանրամասներին՝ նման եզրահանգման է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:
Փաուերն այդ մասին հետևյալ գրառումն է արել Twitter-ի իր միկրոբլոգում.
«Վստահաբար զուգադիպություն չէ, որ Ջոն Մաքքեյնը, ով պլանավորել էր իր թաղման արարողության բոլոր մանրամասները, հրավիրել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և տեղ հատկացրել նրան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղա Յեն Սթոլթենբերգի կողքին: Ուղերձ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին: Ամերիկան իր ընկերների և դաշնակիցների կողքին է»: