Մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման սեփական ծրագիրն ունեցող Միացյալ Նահանգները պաղեստինցիներին առաջարկել է Հորդանանի հետ կոնֆեդերացիա ստեղծել: Այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը՝ վկայակոչելով Իսրայելի ՀԿ-ների ներկայացուցիչներին, որոնց հետ Ռամալլահում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականը և միջազգային բանակցություններում վաշինգթոնյան վարչակազմի հատուկ ներկայացուցիչը Աբասին առաջարկել են «հրաժարվել պաղեստինյան անկախ պետության գաղափարից՝ Հորդանանի հետ կոնֆեդերացիայի օգտին»: ի պատասխան Աբասն ասել է. «Ես պատրաստ եմ համաձայնվել, սակայն մի պայմանով, որ կոնֆեդերացիայի մի մաս լինի Իսրայելը»:
Նշենք, որ Հորդանանի հետ կոնֆեդերացիայի մեջ պաղեստինյան տարածքները միավորելու գաղափարը նոր չէ, սակայն վերջին տարիներին այն օրակարգից դուրս էր: