Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրղզստանում շարունակվող Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի 6-րդ գագաթաժողովին, փոխանցում է trend.az-ը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան, ինչպես և նախկինում կաջակցի Ադրբեջանին բոլոր բնագավառներում:
Նա նաև ասել է, որ բոլոր թուրքալեզու պետությունները պետք է նպաստեն հակամարտությունների կարգավորմանը և աշխարհում կայունության հաստատմանը: