Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հարց է ուղղել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, փոխանցում է News.am-ը:
«Մենք գիտենք, որ դուք Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան եք եղել, ի՞նչ հաջողություններ եք ունեցել այդ ոլորտում»,- հարցրել է վարչապետի դուստրը, որը նույնպես սովորում է այս կրթահամալիրում:
Արմեն Սարգսյանը, սակայն, նշել է, որ սխալ կլինի՝ ինքը գնահատական տա իր աշխատանքին. «Աշխատանքը, որ անում ես, չես աշխատում նրա համար, որ մի օր քեզ շնորհակալություն հայտնեն: Ձեր կյանքում եթե կաշխատեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն»,- ասել է նա: