Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջանում է ապրում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամբողջ աշխարհը քաոսի ժամանակաշրջան է ապրում։ Հարցն այն է, թե արդյո՞ք այն ժամանակավոր երևո՞ւյթ է, թե՞ երկարաժամկետ միտում»,– ասել է նա։
Մոգերինիի խոսքով՝ այն իրավիճակում, երբ միջազգային հարաբերություններում դիտարկվում է մուլտիլատերալիզմից հեռացում դեպի երկրների ու դրանց առաջնորդների երկկողմ հարաբերություններ, ԵՄ խնդիրը հավաքական համագործակցության պրակտիկայի սատարումն է, բազմաբևեռ համակարգի և արդարացի աշխարհի պահպանումը. «Մեր խնդիրն է լինել հիմնական գլոբալ խաղացող։ Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։