ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին արված հայտարարությանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունն աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։ Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա և աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավի մարդկանց կյանքը, ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վարի արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացնի ժողովրդավարությունը։ ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Աշոտյանը։