Մոսկվային մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով «Արտաքին հարաբերություններիմոսկովյան ինստիտուտում» (МГИМО), փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին։ Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն, որ Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործական խնդիրների վրա», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նշել է նաև, որ Մոսկվան որևէ քայլ կամ հայտարարություն չի արել, որը կարող էր գոնե ինչ-որ կերպ մեկնաբանվել որպես Հայաստանի ներքին հարցերին միջամտելու փորձ։
«Մենք ուշադիր հետևել ենք այն իրադարձություններին, որոնք ծավալվել են բոլոր հիմնական իրավասությունները խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին անցնելու սահմանադրական նորմի ուժի մեջ մտնելուց հետո։ Մենք որևէ քայլ կամ հայտարարություն չենք արել, որը կարող է ինչ-որ կերպ մեկնաբանվել որպես ներքին հարցերին միջամտելու փորձ։ Չեմ կարող ասել, որ մյուս արտաքին խաղացողները նույն կերպ են վարվել։ Սակայն այդ հարցի վրա այժմ ես կանգ չեմ առնի», – ասել է Լավրովը։