ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին: «Իզվեստիա»-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատելլ է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը:
ՀՀ վարչապետի առաջիկա այցը կդառնա երրորդը Ն. Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո: Հիշեցնենք, որ Պուտինի և Փաշինյանի առաջին հանդիպումը կայացել է մայիսի 14-ին Սոչիում ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում, իսկ երկրորդը՝ հունիսի 13-ին Մոսկվայում, երբ Փաշինյաննժը ներկա գտնվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցան ռուս-ադրբեջանական բանակցություններ: Հանդիպեցին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը, ում հանդիպման ընթացքում շոշափվեց նաև ղարաբաղյան կարգավորման հարցը: