ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիի` 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին շշուկները:
«Կարծես, բախտս ուղղակի բերում է, չէ որ թեկնածուները, ովքեր այժմ հավաքվում են, իսկապես լավն են ինձ համար», - գրել է Թրամփը, ով նախկինում արդեն ցանկություն է հայտնել առաջադրվել երկրորդ ժամկետում:
Ավելի վաղ Ջոն Քերին չի բացառել իր մասնակցությունը 2020 թվականի նախագահական ընտրություններում: