ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Այս մասին նա ասել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Անձնական հարաբերությունների խնդիր է։ Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին` կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ է գնահատում և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ»,- ասել է Փաշինյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե Պուտինը 10 տարի չէր շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին, Փաշինյանը կատակել է. «Ես, ճիշտն ասած, ձեր նման ուշադիր չեմ հետևում վիճակագրությանը»։