Հնդկաստանի 530-ից ավելի բնակավայրերում շուրջ 50 հազար մարդ արդեն ավելի քան մեկ ամիս է` կտրված է աշխարհից տեղատարափների պատճառով, որոնք մոլեգնում են երկրի Նագալենդ հյուսիսարևելյան նահանգում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով NDTV հեռուստաալիքին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մուսսոնային անձրևներն այդ տարածաշրջանում շարունակվում են հուլիսի 26-ից, տարերքի հարվածից այստեղ արդեն մահացել Է առնվազն 12 մարդ: Եղանակային պայմաններից առավել շատ են տուժել լեռնային գյուղերն այն տարածքներում, որոնք սահմանակից են հարևան Մյանմային. այդ շրջաններում ճանապարհներն արգելափակված են սողանքների պատճառով կամ ամբողջովին ողողված են:
Հնդկաստանում հունիսից մինչև սեպտեմբեր շարունակվում Է մուսսոնային անձրևների սեզոնը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարում երկրում սաստիկ անձրևների զոհ է դարձել արդեն ավելի քան հազար մարդ: