Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Թուրքիա: Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:
Այցի ընթացքում նա կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մեջլիսի խոսնակ Բինալի Յըլդըրըմի հետ:
«Քննարկվելու են թուրք-գերմանական հարաբերություններին, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն, ինչպես նաև ներկա տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր»,- նշվում է հայտարարության մեջ: