ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նախագահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի հարցով հանդիպումը: Այս տեղեկությունը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հաստատել են մի քանի դիվանագիտական աղբյուրներ:
«Հանդիպման թեման կլինի Իրանը», - ասել է գործակալության աղբյուրը:
Թրամփը հանդիպմանը հանդես կգա որպես նախագահող, քանի որ սեպտեմբերին Անվտանգության խորհրդում նախագահում է ԱՄՆ-ն: