Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր ազգային արժույթն օգտագործում է մանիպուլյացիաներ անելու և, այսպես կոչված, «վատ» պետություններին պատժելու համար:
«ԱՄՆ-ն անմիջապես դադարեցնում է դոլարով ցանկացած բանկային գործողության իրականացումը: Ավելին՝ նա այդպես է վարվում ոչ միայն այն երկրի հետ, որին ցանկանում է պատժել, այլև այդ պետության հետ հարաբերություններ ունեցող մյուս երկրների հետ»,-ասել է Լավրովը: