ՌԴ և ԱՄՆ միջև առճակատումն աճում է, ինչի մասին վկայում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմաններ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի` ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հեռուստահաղորդման եթերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Եթե նայենք քաղաքական կրքերի, հռետորաբանության լարվածությունը... այո, առճակատումն աճում է: Միացյալ Նահանգները նախաձեռնել են ՆԱՏՕ-ի առաջխաղացում դեպի մեր սահմաններ... մեր սահմաններին ռազմական ենթակառուցվածքների տեղադրման տեսքով: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան տեղադրում են իրենց գումարտակները Մերձբալթիկայում և նախկին Սովետական Միությանը սահմանակից այլ երկրներում: Նրանք նաև Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու նախաձեռնություններով են հանդես գալիս... նրանց ֆորմալ հրավեր են տվել», - հայտարարել է Լավրովը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հեռուստահաղորդման շրջանակում: