ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքից:
«Լիցենբերգերը ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետդեպի քաղաքական ու ռազմական հարաբերությունների բյուրոյի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է ԱՄՆ-ի Մարշալ հիմնադրամի գերմանական մասնաճյուղում, դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների պատվիրակությունում, Աֆղանստանում, Բելգրադում, Սերբիայում և Ղրղզստանում: Տիրապետում է ֆրանսերենին, ռուսերենին, սերբերենին և բուլղարերենին»,- նշվում է հայտարարության մեջ:
Նշանակումը, սակայն, պետք է դեռևս հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։