Սիրիայի կառավարական ուժերի գործողությունն Իդլիբում կարող է հանգեցնել արյունահեղության և հումանիտար աղետի: Այդ մասին, ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah թերթը, լրագրողներին է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այնտեղ (Իդլիբում) մոտավորապես 3,5 մլն մարդ է գտնվում: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը: Այնուամենայնիվ, Աստված չանի, եթե հրթիռներն սկսեն ընկնել այդ տարածքում, լուրջ արյունահեղություն կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը` հավելելով, որ դա նաև փախստականների նոր հոսքի պատճառ կհանդիսանա դեպի Թուրքիա:
Նրա խոսքով` «Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Իրանի հետ Իդլիբում աղետից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար»: