ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը ռուսական կողմն ակնկալում է անկեղծ և լուրջ զրույց: Այս մասին, «РИА Новости»-ի հաղորդմամբ` ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Շատ հարցեր են կուտակվել թե' մեր, թե' հայկական կողմից: Այդ իսկ պատճառով մենք անկեղծ ու լուրջ խոսակցություն ենք ակնկալում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ, այնպես Էլ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գծով համագործակցությանը»,- ասել է Ուշակովը: