Երրորդ միջկորեական գագաթաժողովը կանցկացվի սեպտեմբերի 18-20-ը Փհենյանում: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ դեսպանորդ Չոն Իհ Յոնն այսօր Փհենյան կատարած մեկօրյա այցից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կողմերը պայմանավորվել են անցկացնել եռօրյա գագաթաժողով Փհենյանում սեպտեմբերի 18-20-ը: Կողմերը պայմանավորվել են նաև մինչ գագաթաժողովը բացել կապի միջկորեական գրասենյակ Քեսոն քաղաքում », - նշել է հատուկ դեսպանորդը:
Հատուկ դեսպանորդը հավելել է նաև, որ հաջորդ շաբաթ Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն գագաթաժողովին պատրաստվելու նպատակով:
«Կողմերը համաձայնել են քննարկել Փհանմունջոմյան հռչակագրի իրականացման հարցերը, Կորեական թերակղզում ամուր խաղաղության և բարգավաճման պրակտիկ ուղիները, ինչպես նաև թերակղզու ապամիջուկայնացումը», - նշել է Չոն Իհ Յոնը: