Սաուդյան Արաբիայում կրոնական թեմաներով կատակների համար հնարավոր է մինչև 5 տարի ազատազրկման ենթարկվել:
«Սոցիալական ցանցերում այնպիսի բովանդակության ստեղծումն ու տարածումը, որը ուղղված է հասարակական կարգը, կրոնական արժեքները և բարոյական նորմերը ծաղրելուն կամ խախտելուն, կդիտարկվի որպես կիբեռհանցագործություն», - ասվում է Սաուդյան Արաբիայի դատախազության Twitter-ում տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ այդ հանցագործությունների համար մեղավոր ճանաչվածներին սպառնում է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև 3 մլն ռեալ տուգանք: