Ճապոնիայի Հոկայդո կղզում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է երկրի համար ամենաբարձր մակարդակը՝ 7 բալ, հայտնում է ճապոնական NHK պարբերականը:
Հաստատված տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կա 7 զոհ, մոտ 120 վիրավոր: Ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած:
Նշվում է, որ երկրաշարժը սողանքներ է առաջացրել, որոնք հանգեցրել են մասշտաբային փլուզումների: Երկրաշարժի էպիկենտրոնի մոտ սողանքների հետևանքով տներ են փլվել Ացումի քաղաքում: Բոլոր անհետ կորածները հենց այդ քաղաքից են: