Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Կադրի Վեսելին չի բացառել, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ սեպտեմբերի 8-9-ը նախատեսված այցը սերբական ինքնավար շրջան կարող է արգելվել Պրիշտինայի ալբանական իշխանությունների կողմից, հայտնում է տեղական Koha Ditore թերթը:
Վեսելին նաև նշել է, որ եթե Վուչիչը փորձի Կոսովոյի սահմանը հատել առանց Պրիշտինայի թույլտվության, ապա կարժանանա Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիի հարցերով գրասենյակի ղեկավար Մարկո Ջուրիչի ճակատագրին: Թող փորձի առանց թույլտվության, այն երկրորդն արդեն գիտի թե ինչ է դա, - ասել է խարհրդարանի խոսնակը:
Ավելի վախ Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է, որ Բրյուսելում ալբանացիների հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք բանակցություններից հետո կժամանկ Կոսովո, որտեղ հանդես կգա ծրագրային ելույթով՝ նախատեսող կոսովարների հետ հաշտության փողզիջումային ճանապարհ: