Այսօր ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած ընտրախախտումների պատիժները խստացնելուն վերաբերող օրենսդրական նախագծերի փաթեթը: Սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը, որը ենթադրում է ընտրական խախտումների հետ կապված պատիժների խստացում: