1955-ի դեպքերը պարզապես ամոթալի դեպքեր չեն, այլ թուրքական ազգային պետությունը ամրապնդող արտակարգ հաջողված ազգային նախագիծ։ Այս մասին գրել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը Gazeteduvar կայքում` անդրադառնալով 1955-ի սեպտեմբերի 6-ի և 7–ի հայերի ու հույների ջարդերին ու թալանին, հայտնում է News.am-ը:
«1915-ից հետո վերջին և ամենամեծ թալանը հենց 1955-ի սեպտեմբերի 6-ին ու 7-ին է տեղի ունեցել»,- նշել է Բագրատ Էստուկյանը։
Նշենք, որ ուղիղ 63 տարի առաջ` 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, Ստամբուլում և Իզմիրում կազմակերպված կոտորում, թալանում և բռնաբարում էին հայերին և հույներին: Իսկ պետությունը հանգիստ հետևում էր իր կազմակերպածին: