«Լավ լինեք, սաղ լինեք». Համացանցում մեծ տարածում է ստանում տեսանյութը, որում Թինա Կանդելակին ապշեցնում է իր հայերենով

09:58     7 սեպտեմբերի, 2018

Համացանցում մեծ տարածում է ստանում տեսանյութը, որում հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Մատչ ՏՎ» մարզական հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր և դերասան Մլեչնիի ռեփ-բաթլի մասին հարցին հայերեն է պատասխանում։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

YouTube-ի ալիքով Versus Battle ռուսական առցանց շոուի ընթացքում, որի մասնակիցները ռեփի և հիփ-հոփի կատարողներն են, մրցում են կենդանի լեզվային ելույթներում, Թինային հարցնում են, թե վերջապես երբ տեղի կունենա Մլեչնիի հետ նրա «վերսուսը»։ Հարց տվող երիտասարդը ներկայանում է Արման անունով։

Ի պատասխան Թինան ծիծաղում է և հարցնում. «Արման, հա՞յ եք»։ Դրական պատասխան ստանալուց հետո Կանդելակին հանդիսատեսին ապշեցնում է իր հայերենով։

«Հայերենք կարողանո՞ւմ եք խոսել»,- հարցնում է նա։

«Իհարկե», - պատասխանում է Արմանը։

Թինան շարունակում է. «Վա։ Հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ եք ասում»։

«Այստեղի՞ց եք, թե՞ Հայաստանից։ Որտեղի՞ց եք», - շարունակում է Կանդելակին հայերեն։

«Հայաստանից եմ եկել», - պատասխանում է Արմանը։

«Հայաստանի՞ց եք եկել։ Եվ ինչո՞ւ եք եկել», - ասում է Թինան։

«Դե, ընտանիքով այստեղ ենք տեղափոխվել», - ասում է Արմանը։

«Ա, ընտանիքով։ Օջախով եք եկել ուրեմն։ Լավ լինեք, սաղ լինեք։ Հաջողություն», - ժպտալով ասում է Կանդելակին։




© armedia.am