ՆԱՏՕ-ն պատրաստ է ընդունել Մակեդոնիային, հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է Reuters-ը:
Հունիսին ՆԱՏՕ-ն Մակեդոնիային առաջարկել էր դաշինքին միանալու մասին բանակցություններ սկսել, բայց գործընթացի ավարտի համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ կատարել: Այդ նպատակով սեպտեմբերի 30-ին նախատեսված հանրաքվեն կարող է ՆԱՏՕ-ի 30-րդ անդամ դառնալու ճանապարհին որոշիչ քայլ դառնալ Մակեդոնիայի համար: Նշենք, որ հանրաքվեի արդյունքում կորոշվի նաև պետության վերանվանման հարցը: