ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բաքու: Այս մասին «Իզվեստիային» ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի այցը Ադրբեջանի մայրաքաղաք նախատեսված է սեպտեմբերի վերջին: Ուշակովը նշել է նաև, որ սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին սպասվում է նաև Պուտինի այց Տաջիկստան և Ուզբեկստան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի ավարտին Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին Ադրբեջան այցի հրավեր է արել: