Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհդարանին է ներկայացրել 1955-ին հայերի ու հույների կոտորածի ու թալանի դեպքերն ուսումասիրելու պահանջագիր։
«1955-ի կոտորածներն ու թալանը ուսումնասիրելու, մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու, տուժվածներին փոխհատուցելու համար խորհրդարանից պահանջում են ուսումնասիրություն սկսել»,-նշել է Կարո Փայլանը։
Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Bianet կայքին, Կարո Փայլանը պահանջագրում հիշեցրել է, որ ըստ պաշտոնական տեղեկությունների, 1955-ի սեպտեմբերի 6-ի ու 7-ի դեպքերի ժամանակ ավերվել են 73 եկեղեցի, 2 վանք, 5538 տուն, բռնաբարել են 60 հույն կնոջ։
Նա նաև շեշտել է, որ այդ ամենը հատուկ ուժերի ձեռքի գործն է եղել, որը փայլուն է իրականացվել։