Զարմանում եմ, որ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով, վարչապետն էլ առավոտից երեկո Live է անում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է «Այսօր»-ը:
«Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ մեր վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն Live է մտնում», - ասել է Շարմազանովը:
Դիտարկմանը, թե հանրությունն ընդունում է, որ որոշ բաներ էժանացել են, ԱԺ փոխնախագահն արձագանքեց.
«Բանանը էժանացավ, մեռաք կոխելով աչքներս, բանանն էժանացավ, միսն էլ հարյուր անգամ թանկացավ»: